կարևոր
1468 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-07 19:10

Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացուն Սևանա լճից

Ջրափրկարարները դուրս են բերել քաղաքացուն Սևանա լճից

Օգոստոսի 7-ին, ժամը 15։28-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ 1-ին հանրային լողափում հերթապահություն իրականացնող ջրափրկարարները նկատել են լողացող քաղաքացու, որն ափից հեռացել է մոտ 150 մ և չի կարողանում ինքնուրույն վերադառնալ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Ջրափրկարարները Ա․ Մ․-ին (ծնված 2000 թ.) դուրս են բերել ջրից և մոտեցրել լողափ: