կարևոր
2440 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-07 17:22

Պայթուն Շիրակի մարզի տներից մեկում. կան զոհեր

Պայթուն Շիրակի մարզի տներից մեկում. կան զոհեր

Այսօր, օգոստոսի 7-ին՝ Ժամը 15։40-ի սահմաններում Գյումրի քաղաքի ոստիկանության Կումայրիի բաժին ահազանգ է ստացվել, որ Ալավերդյան 70 տան բակում պայթյունի ձայն է լսվել։ Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը։

Ոստիկանները տան բակում հայտնաբերել են նույն տան բնակիչներ 35-ամյա Գևորգ Գասպարյանի և 30-ամյա Լիանա Գասպարյանի դիերը։ Հայտնաբերվել են նաև պայթյունի հետքեր։