կարևոր
241 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-07 16:46

Տոկիո-2020․ ԱՄՆ ջրագնդակի կանանց հավաքականը ՕԽ չեմպիոն

Տոկիո-2020․ ԱՄՆ ջրագնդակի կանանց հավաքականը ՕԽ չեմպիոն

ԱՄՆ ջրագնդակի կանանց հավաքականը ոսկե մեդալներ նվաճեց Տոկիոյի օլիմպիական խաղերում:

Օլիմպիական մրցաշարի եզրափակչում ամերիկացիները 14: 5 հաշվով հաղթեցին Իսպանիայի հավաքականին:

Ամերիկուհիները երրորդ անգամ անընդմեջ նվաճեցին օլիմպիական ոսկին. նրանք հաղթել էին 2012 թվականին Լոնդոնում և 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում:

Բրոնզե մեդալների համար մրցավեճում Ռուսաստանի հավաքականը 9:11 հաշվով պարտվեց Հունգարիայի ընտրանուն: