կարևոր
358 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-07 16:28

Քասախ գետի գետահովիտը մաքրվել է կենցաղային աղբից

Քասախ գետի գետահովիտը մաքրվել է կենցաղային աղբից

Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը Արմավիրի մարզում՝ Քասախ գետի գետահովտում, մաքրման աշխատանքներ է իրականացրել․ գետահովիտը մաքրվել է կենցաղային աղբից։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։

«Շրջակա միջավայրի նախարարության աշխատակազմը հարակից համայնքների բնակիչների հետ համատեղ Քասախ գետի հունը և տարածքը մաքրել են կոշտ կենցաղային թափոններից և կուտակված աղբից։

Շրջակա միջավայրի նախարարության նախաձեռնությամբ նման միջոցառումները կրելու են պարբերական բնույթ։ Դրանց նպատակն է մոբիլիզացնել Հայաստանի Հանրապետության բնակիչներին, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին, գործարար շրջանակներին և հասարակական կազմակերպություններին` մասնակից դառնալու շրջակա միջավայրը մաքուր պահելու շնորհակալ գործին և մաքրելու Հայաստանն աղբից ու կանխելու դրա հետագա կուտակումները աղբահանության համար չնախատեսված վայրերում,-նշել է նախարարի տեղակալը և հույս հայտնել, որ հաջորդ նմանատիպ միջոցառումը համայնքային ավելի լայն ներգրավվածություն կունենա,-յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի սեփական պատասխանատվությունն իր համայնքի տարածքում գտնվող բնության հուշարձանների նկատմամբ»։

Միջոցառման ավարտին հավաքված աղբը մեքենաների միջոցով տեղափոխվել է դրա համար նախատեսված վայրեր։

Սիրելի՛ քաղաքացիներ, մաքուր պահենք բնությունը և շրջակա միջավայրը»,-ասված էր հաղորդագրությունում։