Տոկիոյի Օլիմպիական խաղերի աթլետիկայի մրցաշարում տեղի ունեցան 4х100 մետր փոխանցումավազքի եզրափակիչները։
Տղամարդկանց պայքարն ավարտվեց իտալացիների հաղթանակով՝ 37,50 վայրկյան։ Ոսկե մեդալակիրներ դարձան Լորենցո Պատան, Լամոնտ Մարսել Ջեյքոբսը, Էսեոսա Ֆոստինե Դեսալուն եւ Ֆիլիպո Տորտուն։
Փոխչեմպիոն հռչակվեց Մեծ Բրիտանիայի թիմը՝ 37,51։ Բրոնզե մեդալները նվաճեցին կանադացիները՝ 37,70։
Կանանց եզրափակչում անգերազանցելի էր Ջամայկայի քառյակը՝ 41,02 վայրկյան։ Չեմպիոն հռչակվեցին Բրիանա Ուիլյամսը, Էլեյն Թոմփսոն-Հիրան, Շելի-Էն Ֆրեյզեր-Փրայսը եւ Շերիքա Ջեքսոնը։ Երկրորդը վերջնագիծ հասավ ԱՄՆ-ի թիմը՝ 41,45։ Երրորդ տեղը գրավեց Մեծ Բրիտանիայի թիմը՝ 41,88։