Օգոստոսի 7-ին, ժամը 11:40-ից 12:00, թշնամին հերթական անգամ դիմել է սադրանքի` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներով կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Սյունիքի մարզի, մասնավորապես` Սև լճի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։
Հայ դիրքապահների պատասխան գործողություններով հակառակորդի կրակը լռեցվել է: Հայկական կողմից տուժածներ չկան: