կարևոր
688 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-07 14:34

Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրում իրականացվել է ականազերծման աշխատանքներ

Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրում իրականացվել է ականազերծման աշխատանքներ

Ռուսական խաղաղապահ զորախմբի զինծառայողները սկսել են պայթուցիկներից մաքրման և ականազերծման աշխատանքներ տանել Արցախի Մարտունու շրջանի Հերհեր բնակավայրի տարածքում: Այս մասին հաղորդում է ՌԴ ՊՆ-ն:

Մարտունու շրջանի սահմանին ռուս խաղաղապահներն աշխատանքներ են իրականացնում չպայթած զինամթերքի, արկերի, հրթիռների և ականների որոնման ուղղությամբ: 

Անցած 2 շաբաթվա ընթացքում ականազերծվել է 32 հա տարածք, որն ընդգրկում է տնային տնտեսությունները և գյուղատնտեսական կարիքների համար նախատեսված հողատարածքները: 

Ընդհանուր առմամբ սակրավորները ստուգել են 1920 շենք, մաքրել են ավելի քան 668,3 կմ ճանապարհ և 22,315 հա տարածք, հայտնաբերել են 25,781 և ոչնչացրել 25,767 չպայթած զինամթերք։