կարևոր
613 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-07 13:42

Մեր օրակարգն անփոփոխ է. շարունակելու ենք համատեղ սկսած պայքարը և անելու ենք հնարավոր ամեն բան՝ այս ճգնաժամի ավարտը մոտեցնելու համար. Իշխան Սաղաթելյան

Մեր օրակարգն անփոփոխ է.  շարունակելու ենք համատեղ սկսած պայքարը և անելու ենք հնարավոր ամեն բան՝ այս ճգնաժամի ավարտը մոտեցնելու համար. Իշխան Սաղաթելյան

Օգոստոսի 6-ին ՀՀ Սահմանդրությամբ խորհրդարանական ընդդիմությանը վերապահված ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր՝ 64 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:  

Նախորդ երկու օրերին իշխող մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, երկու անգամ տապալեց Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական ընդդիմությանը վերապահված Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրությունը։ 

ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը գրում է.

«Այսօր ստանձնեցի Սահմանադրությամբ ընդդիմության համար նախատեսված ԱԺ փոխխոսնակի պաշտոնը։

Շնորհակալ եմ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների գործընկերներիս` իրենց քաղաքական որոշման և անվերապահորեն ինձ աջակցելու համար։

Չեմ թաքցնի՝ սա ինձ համար նաև շատ բարդ անձնական որոշում էր։ Ես ամբողջությամբ գիտակցում եմ իմ պատասխաատվության չափը, նաև մեզ ընտրած քաղաքացիների պահանջներն ու սպասելիքները արդարացնելու անհրաժեշտությունը:

Մենք ապրում ենք նորանկախ Հայաստանի ամենածանր օրերում, երկիրը կանգնած է լուրջ մարտահրավերների առաջ, կրկին սխալվելու իրավունք չունենք։

Սիրելի' հայրենակից,

Մեր օրակարգն անփոփոխ է.

մենք ողջ գործիքակազմով ու հնարավորություններով շարունակելու ենք համատեղ սկսած պայքարը և անելու ենք հնարավոր ամեն բան՝ այս ճգնաժամի ավարտը մոտեցնելու համար։

Աստված պահապան Արցախին, Հայաստանի Հանրապետությանը և հայ ժողովրդին: