կարևոր
1105 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-07 12:48

Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել. սպասվում են ջրանջատումներ

Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել. սպասվում են ջրանջատումներ

Վերջին օրերի տոթ եղանակի պատճառով Ստեփանակերտը սնուցող գետերը սակավաջուր են դարձել, ինչի հետևանքով զտիչ կայաններում ջրի պաշարները նվազել են: Այս մասին հաղորդագրություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետարանը։

Դրանով են պայմանավորված որոշ թաղամասերում ջրամատակարարման խափանումները:

Ջրամատակարար կազմակերպությունը՝ «Ջրմուղ-կոյուղի» ՓԲ ընկերությունը, անում է հնարավորը համակարգի խնդիրները, որոնք օբյեկտիվ բնույթ են կրում, ժամ առաջ կարգավորելու ուղղությամբ:

Հայցում ենք ձեր ներողամտությունը: