ՄԱԿ -ը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել երկու երկրների սահմանին շարունակվող լարվածության ֆոնին: Այս մասին օգոստոսի 6-ի ճեպազրույցի ժամանակ ասել է ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ Ֆարհան Հաքը:
Պատասխանելով ադրբեջանցի լրագրողի հարցին՝ Հաքը ասել է.
«Բոլոր հակամարտությունների դեպքում շատ պարզ է մեր մոտեցումը. մենք մտահոգություններ ունենք ականների տեղադրման վերաբերյալ, նաևկուզեիք համոզվել, որ ականազերծման համար անհրաժեշտ տեղեկությունները տրամադրվում են:Այս ուղղությամբ մենք կողմերին կոչ են հղել: Իսկ ինչ վերաբերում է Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակին, իհարկե, մենք շարունակում ենք երկու կողմերին կոչ անել զսպվածություն ցուցաբերել, ձեռնպահ մնալ ցանկացած գործողությունից, որը կարող է սրել լարվածությունը և երկխոսության միջոցով լուծել խնդիրը»:
Հիշեցնենք, որ երեկ՝ օգոստոսի 6-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրկին կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։