կարևոր
787 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-07 12:57

ՃՏՊ Արագածոտնի մարզում․ կա զոհ

ՃՏՊ Արագածոտնի մարզում․ կա զոհ

Օգոստոսի 7-ին, ժամը 00։50-ին Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախ գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ-ը։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Խ․, ծնված 2001 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել քարաբեկորներին, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհի լվացման աշխատանքներ: