կարևոր
1426 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-07 12:48

Տոկիո-2020․ ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը Օլիմպիական խաղերի չեմպիոն

Տոկիո-2020․ ԱՄՆ-ի բասկետբոլի հավաքականը Օլիմպիական խաղերի չեմպիոն

Կայացավ Տոկիոյի Օլիմպիական խաղերի բասկետբոլի տղամարդկանց մրցաշարի եզրափակիչը: Վճռորոշ խաղում հանդիպեցին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի հավաքականները: Հանդիպումն ավարտվեց ԱՄՆ հավաքականի հաղթանակով՝ 87:82 հաշվով:

Հաղթողների կազմում ամենաարդյունավետ խաղացողը Քևին Դյուրանտն էր` 29 միավոր:

Այսպիսով, ԱՄՆ-ի հավաքականը չորրորդ անգամ անընդմեջ դարձավ Օլիմպիական խաղերի չեմպիոն: Ընդհանուր առմամբ, ամերիկացիները 16 անգամ նվաճել են ոսկե մեդալներ: Ֆրանսիան երրորդ անգամ դարձավ խաղերի արծաթե մեդալակիր: Վերջին անգամ դա տեղի էր ունեցել 2000 թվականին: