կարևոր
1453 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-07 12:04

Մեսսին տեղափոխվում է Փարիզի ՊՍԺ

Մեսսին տեղափոխվում է Փարիզի ՊՍԺ

«Բարսելոնայի» նախկին ավագ Լիոնել Մեսսինհամաձայնվել է միանալ Փարիզի ՊՍԺ-ին, որտեղ նա կխաղա արգենտինացի մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի և երկարամյա ընկերների՝ Նեյմարի և Անխել դի Մարիայի հետ:

Փարիզյան առաջատար ակումբն արգենտինացուն առաջարկել է երկամյա պայմանագիր՝  ևս մեկով մեկ մրցաշրջանով այն երկարաձգելու տարբերակով։ Քաթարցիները հարձակվողին առաջարկում են 1 միլիարդ եվրո արժողությամբ եռամյա պայմանագիր:

Ըստ պայմանագրի՝ յուրաքանչյուր մրցաշրջանում Մեսսիի աշխատավարձը կկազմի 50 միլիոն եվրո:

Երեքշաբթի Մեսսին պաշտոնապես ՊՍԺ անդամ կներկայացվի Էյֆելյան աշտարակում, և նրա պատվին մեծ ընդունելություն կկազմակերպվի: Հայտարարությունն արել է Խալիֆա բին Համադ Ալ Թանին ՝ ՊՍԺ հովանավոր Էքթարի էմիրի եղբայրը:

Երկու օր առաջ պաշտոնաապես հայտարարվեց, որ Մեսսին լքում է «Բարսելոնան»: Կողմերը չեն կարողացել երկարաձգել պայմանագիրը 

«Չնայած «Բարսելոնայի» և Լեո Մեսսիի միջև համաձայնությանը և երկու կողմերի հստակ մտադրությանը, հնարավոր չի եղել ձևակերպվել նոր պայմաանգիր՝ տնտեսական և կառուցվածքային խոչընդոտների պատճառով:

Երկու կողմերն էլ խորապես ափսոսում են, որ և՛ խաղացողի, և՛ Ակումբի ցանկությունները չեն կարող կատարվել:

«Բարսան» ցանկանում է ամբողջ սրտով շնորհակալություն հայտնել ֆուտբոլիստին ակումբի զարգացման գործում ներդրած ավանդի համար և մաղթել նրան լավագույնը՝ անձնական և մասնագիտական ​​կյանքում»,- ասված էր Բարսելոնայի հայտարարության մեջ: :

Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայում՝ սկսած 2004 թվականից, անցկացրել է 778 խաղ, դարձել 672 գոլի հեղինակ: