կարևոր
571 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-07 12:28

Ավտովթար Ստեփանավանում. կան վիրավորներ

Ավտովթար Ստեփանավանում. կան վիրավորներ

Երեկ՝ ժամը 17։00-ի սահմաններում Ստեփանավանի քաղաքապետարանի մոտ բախվել են Opel և Mercedes մակնիշի ավտոմեքենաները, ինչից հետո վարորդների միջև վիճաբանություն է սկսվել։Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Սերժիկ Գրիգորյանը, ում բնակության վայրն ու ծննդյան տարեթիվը ճշտվում է, դանակով հարվածել է 24-ամյա Վահան Միրզոյանին, և ծեծկռտուքի արդյունքում վնասվածքներ է ստացել նաև ներկա գտնվողներից 22-ամյա Վահան Մեսրոպյանը։

Փաստի առթիվ նախաքննություն է սկսվել։