կարևոր
601 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-07 10:59

Վրաերթ Երևանում․ կա զոհ

Վրաերթ Երևանում․ կա զոհ

Այսօր՝ օգոստոսի 6-ին՝ ժամը 21։25-ի սահմաններում Opel Vectra մակնիշի ավտոմեքենան Սեբաստիա 23 շենքի հարևանությամբ վրաերթի է ենթարկել 50-60 տարեկան տղամարդու։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն և օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը վրաերթի ենթարկվածին տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Հիվանդանոցում վրաերթի ենթարկվածը, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ 

Քննչական բաժինը պարզում Է վարորդի և մահացածի ինքնությունը։