կարևոր
1378 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-07 10:05

Այսօր օգոստոսի 7-ն է․ 1990 թ. այս օրը Էստոնիան ընդունեց իր պետական դրոշը

Այսօր օգոստոսի 7-ն է․ 1990 թ. այս օրը Էստոնիան ընդունեց իր պետական դրոշը

Օգոստոսի 7-ը տարվա 219-րդ օրն է։

Տարվա ավարտին մնում է 146 օր։

  • 1921 թ. – մահացել է Ալեքսանդր Բլոկը, ռուս մեծանուն բանաստեղծ (ծն. 1880 թ.)։
  • 1938 թ. – մահացել է Կոնստանտին Ստանիսլավսկին, ռուս նշանավոր դերասան և ռեժիսոր (ծն. 1863 թ.)։
  • 1947 թ. – ծնվել է Սոֆիա Ռոտարուն, ծագումով մոլդովացի/ռումինացի ուկրաինացի խորհրդային ճանաչված երգչուհի։
  • 1960 թ. – Կոտ դ'Իվուարը անկախացավ Ֆրանսիայից։
  • 1966 թ. – ծնվել է Ջիմմի Ուելսը, ամերիկացի ինտերնետ գործարար, Վիքիպեդիա ազատ հանրագիտարանի համահիմնադիր և Վիկիա ընկերության հիմնադիր։
  • 1987 թ. – Հյուսիս-Կովկասյան Կամենսկայա կայարանում տեղի ունեցավ վթար։ Իրար զարնվեցին երկու գնացքներ, ինչի հետևանքով մահացավ 106 մարդ, ևս 114-ը վիրավորվեցին։
  • 1990 թ. – Էստոնիան ընդունեց իր պետական դրոշը։
  • 1998 թ. – Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում և Տանզանիայի մայրաքաղաք Դար-էս-Սալամում գտնվող ամերիկյան դեսպանատներում իրականացված ահաբեկչական գործողությունների՝ պայթյունների հետևանքով մահացավ մոտ 250 մարդ, 4000-ը վիրավորվեցին։
  • 2000 թ. – կանադացի գիտնական Բրետ Գլեդմանը հայտնաբերեց Սատուրն մոլորակի անկանոն արբանյակներ Կիվիոկը, Պալիակը և Իմիրը։