կարևոր
418 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 21:28

«Հայաստան» դաշինքն առանձնացրել է նորընտիր ԱԺ-ի մեկշաբաթյա աշխատանքից ամենակարևորը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

8-րդ գումարման Ազգային Ժողովն այս շաբաթ սկսեց իր աշխատանքները։ «Հայաստան» դաշինքը, ի նշան բողոքի, առաջին նիստին ներկայացել էր Սյունիքի ապօրինի ազատազրկված համայնքապետերի նկարներով շապիկներով։ Ընդդիմադիր պատգամավորները բոյկոտել են ԱԺ նախագահի և ՔՊ-ական երկու փոխնախագահների ընտրությունները։

Իր հերթին, իշխող քաղաքական ուժը երկու անգամ տապալել է ընդդիմության թեկնածու Իշխան Սաղաթելյանի ընտրությունը ԱԺ փոխնախագահի պաշտոնում։ Այնուամենայնիվ, այսօր Սաղաթելյանը 64 կողմ ձայնով ընտրվել է։

Աշխատանքային առաջին շաբաթն անցել է բավականին բուռն քննարկումներով ու ելույթներով, որոնցից «Հայաստան» դաշինքն առանձնացրել է ամենադիպուկն ու ամենակարևորը։

Մանրամսները՝ տեսանյութում