Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում ավարտին մոտեցող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի տղամարդկանց մրցաշարում բրոնզե մեդալակիր դարձավ Մեքսիկայի հավաքականը: Երրորդ տեղի համար խաղում մեքսիկացիները 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարան Ճապոնիայի թիմի նկատմամբ:
Տոկիո-2020-ի չեմպիոնի կոչումը կվիճարկեն Բրազիլիայի ու Իսպանիայի հավաքականները: Եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 7-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 15:30-ին:
Տոկիո-2020, ֆուտբոլ, տղամարդիկ
Երրորդ տեղի հանդիպում
Մեքսիկա – Ճապոնիա՝ 3:1