12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Նորընտիր խորհրդարանն այսօր, ի վերջո, 64 կողմ եւ 2 անվավեր քվեաթերթիկի առկայությամբ փակ գաղտնի քվեարկությամբ «Հայաստան» խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանին ընտրել է Ազգային Ժողովի փոխնախագահի պաշտոնում:
Հիշեցնենք, որ այդ պաշտոնն ընդդիմությանը տրված է Սահմանադրության պահանջով: Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը թեեւ առաջադրել էր «Հայաստան» դաշինքը, նա ընդդիմության միասնական թեկնածուն էր:
Խորհրդարանի այսօրվա նիստում էլ քննարկվել է մշտական հանձնաժողովների ձեւավորման հարցը: Դրանք 12-ն են լինելու՝ եթե նախորդ խորհրդարանում առողջապահության եւ սոցիալական հարցերի ոլորտները մեկ հանձնաժողով էր համակարգում, ապա այժմ այդ ոլորտներից յուրաքանչյուրն առանձին հանձնաժողով է ունենալու:
Ընդդիմությունը պնդել է նաեւ Արցախի հարցերով առանձին հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը:
Մանրամասները՝ Հայկ Սահակյանի տեսանյութում: