կարևոր
124 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 20:01

ՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանին վնաս պատճառելու կամ ահաբեկելու դեպքը

ՀՀ փաստաբանների պալատը դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանին վնաս պատճառելու կամ ահաբեկելու դեպքը

«Ըստ զանգվածային լրատվամիջոցների հրապարակումների, 2021թ. օգոստոսի 5-ին անհայտ անձինք պայթեցրել են փաստաբան Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Պայթյունի հետևանքով ավտոմեքենայի մի մասն այրվել է, ինչպես նաև վնասվել է հարևանությամբ կայանված ավտոմեքենան: Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը 05.08.2021թ. զրուցել է փաստաբան Զարուհի Փոստանջյանի հետ, տեղեկացել դեպքի մանրամասներին:

ՀՀ փաստաբանների պալատը խստորեն դատապարտում է փաստաբան Զարուհի Փոստանջյանի ընտանիքի նկատմամբ դրսևորված հիշյալ արարքը և կոչ է անում իրավապահ մարմիններին՝ ձեռնարկել բոլոր միջոցները մեղավորներին բացահայտելու և օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկելու համար՝ ստուգելով նաև մասնագիտական գործունեության առնչությամբ Զարուհի Փոստանջյանին վնաս պատճառելու կամ ահաբեկելու վարկածը»,-ասված է ՀՀ փաստաբանների պալատի տարածած հայտարարության մեջ: :

Հիշեցնենք. որ երել պայթեցվել էր «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան:Փոստանջյանը հայտնել է, որ այս քայլը դիտավորություն է։