կարևոր
325 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 19:38

Երասխի հատվածում իրադրությունը կայունացել է, հրդեհը մարվել է. ՊՆ

Երասխի հատվածում իրադրությունը կայունացել է, հրդեհը մարվել է. ՊՆ

Օգոստոսի 6-ի ժամը 18։00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում, այսօր կեսօրին ադրբեջանական կողմի իրականացրած սադրանքից հետո կայունացել է, թշնամու կրակահերթերից միջդիրքային տարածքում բռնկված հրդեհը մարել է։

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հայկական կողմից տուժածներ չկան։

Հիշեցնենք, որ այսօր թշնամին Երասխի հատվածում կրակ էր բացել տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից։