կարևոր
1858 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-06 19:20

Աժ մշտական հանձնաժողովների բաշխումը. ՔՊ-ն նախընտրեց առողջապահության հարցերով հանձնաժողովը Արցախի հանձնաժողովից

Աժ մշտական հանձնաժողովների բաշխումը. ՔՊ-ն նախընտրեց առողջապահության հարցերով հանձնաժողովը Արցախի հանձնաժողովից

Այսօր՝ 8-րդ գումարման ԱԺ նստաշրջանի 5-րդ օրը պատգամավորները քննարկեցին խորհրդարանական մշտական հանձնաժողովների ստեղծման մասին իշխող մեծամասնության և ընդդիմության ներկայացրած որոշումների նախագծերը: 

Նախատեսված 12 մշտական հանձնաժողովներով կարևոր մեկ տարբերություն կար՝ «Պատիվ ունեմ« խմբակցությունն առաջարկում էր ստեղծ էլ Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: Առաջարկին միացել էր նաև «Հայաստան» խմբակցությունը: Նման հանձնածողովի ստեղծման հիմնավորումները բազմակողմ էին և փաստարկված՝ Հայաստանի Հանրապետության բարձրագույն ղեկավար մարմնի մանդատի մշտական գործունեության մեջ պետք է ներառված լինի Արցախը: Դրանով նախ Խրոհրդարանը հետևողական վերահսկողություն կիրականացնի Արցախի Հանրապետության հետ կապված ցանկացած բանակցային գործընթացի վրա, ապա նաև հստակ մեսիջ կլինի ուղղված և թշնամուն և ամբողջ աշխարհին, որ Արցախը հարցը կա և շարունակում է մնալ Հայաստանի Հանրապետության ուշադրության կենտրոնում: 

Այնուհանդերձ, իշխող կուսկացությունը նախընտրեց ունենալ առանձնացված առողջապահության հարցերով հանձնաժողով՝ մերժելով ընդդիմության ներկայացրած որոշումը: Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծման հարցի քննարկման ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 անդամներից Ազգային ժողովի նիստերի դահլիճում ներկա էր ընդամենը 17 պատգամավոր: 

Այսպիսով. Խորհրդարանում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կղեկավարի

  1. Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը
  2. Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը,
  3. Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը,
  4. Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը,
  5. Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը,
  6. Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը,
  7. Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը,
  8. Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը
  9. Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը:

Իսկ ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը կղեկավարի 

  1. Տնտեսական հարցերի հանձնաժողովը,
  2. Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը,
  3. Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը: