կարևոր
571 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 19:16

Ավտովթար Արցախում․ կա զոհ և վիրավոր

Ավտովթար Արցախում․ կա զոհ և վիրավոր

Այսօր, ժամը 12:55-ին ՆԳ նախարարարության ԱԻՊԾ 911 ահազանգման կենտրոնում, միաժամանակ  ոստիկանության հերթապահ մասում  հաղորդում է ստացվել, որ Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհահատվածի 8-րդ կիլոմետրին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: Այս մասին տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Դեպքի վայր են մեկնել ԱՀ ՆԳ նախարարության ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ խումբը՝ ծառայության տնօրեն Մեխակ Արզումանյանի գլխավորությամբ, ինչպես նաև ոստիկանության ՃՈ օպերատիվ հերթապահ խումբը:

Պարզվել է, որ իրար են բախվել «Վազ 2107» և «Նիսան Տիանա» մակնիշի ավտոմեքենաները: «Վազ 2107» մեքենայի վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչը /ծնված 1963թ./ շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է բուժհաստատություն: Ցավոք նրա կյանքը փրկել չի հաջողվել:

«Նիսան Տիանա» վարորդ՝ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ա-ին /ծնված 1996թ./ փրկարար ծառայողները մարմնական վնասվածքներով տեղափոխել են հիվանդանոց: Նրա առողջական վիճակը բավարար է: