կարևոր
127 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 18:55

Իշխանական պատգամավորներն այս դահլիճում խոսեցին ամեն ինչի մասին, բացի Արցախի հարցերով մշտական հանձնաժողովից․ Արամ Վարդևանյան

Այս դահլիճում խոսվեց ամեն ինչի մասին, բացի Արցախից, բայց ամեն ինչ ավելի քան ակնհայտ է: Այս մասին իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու վերաբերյալ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների հարցերին և ելույթներին:

«Մի նժարի վրա դրված է առողջապահության հարցերով հանձնաժողովը, մյուս նժարին՝ Արցախի հարցերով, ես կարծում էի, որ այստեղ քննարկելու բան էլ չկա: Բոցաշունչ ելույթների փոխարեն պետք է լիներ միասնական կոնսենսունս: Նաև չեմ կարող չնշել, որ պարոն Վարդանյանը օգտագործեց ինձ հետ առանձին լիկբեզ անելու եզրույթ, կարծում եմ, որ շատ շատերին լիկբեզ անել, թե ինչ պետք է աներ ԱԺ-ն նոյեմբերի 9-ի փաստաթղթի ստորագրումից հետո»,-ասել է Վարդևանյանը: