կարևոր
403 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 21:50

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3780 նոր դեպք

Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3780 նոր դեպք

Վրաստանում շարունակում է պահպանվել համաճարակային բարդ իրավիճակը: Օգոստոսի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ՝ Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 3780 նոր դեպք։

Նախօրեին կատարվել է 41907 թեստ, որից 25167-ը՝ հակամարմինների, 16740-ը՝ ՊՇՌ թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 2052 վարակակիր: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 395505 մարդ:

Վարակից մահացել է ևս 30 մարդ, ընդհանուր՝ 6016:

Դրականության օրական ցուցանիշը կազմում է՝ 9,02%, վերջին 14 օրվա  ցուցանիշը՝ 8,05%, վերջին 7 օրվանը՝ 8.98%։