կարևոր
190 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 20:07

Լողափնյա վոլեյբոլի չեմպիոնի կոչումը նվաճեցին ԱՄՆ-ի ներկայացուցիչները

Լողափնյա վոլեյբոլի չեմպիոնի կոչումը նվաճեցին ԱՄՆ-ի ներկայացուցիչները

Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի լողափնյա վոլեյբոլի կանանց չեմպիոնի կոչումը նվաճեցին ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Էյպրիլ Ռոսը և Ալիկս Կայնմանը:

Եզրափակչում ամերիկուհիները 2:0 (21:15, 21:16) հաշվով հաղթեցին Ավստրալիան ներկայացնող Տալիկ Կենսիին ու Մարիաֆ դել Սոլարին:

Բրոնզե մեդալակիր դարձան շվեյցարացի Հոանա Հայդրիկն ու Անուկ Վերժ-Դեպրեն, որոնք երրորդ տեղի համար ուժեղ գտնվեցին Լատվիայի թիմից՝ 2:0 (21:19, 21:15):