25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
«Հայասատան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն իր ելույթում անդրադարձավ հանձնաժողովների ձևավորման մեխանիզմներին։ Նա նաև կարևորեց հնչեցված այն դիտարկումը, որ «Պատիվ ունեմ»-ի 7 հոգանոց կազմին անհրաժեշտ է ընդգրկել առնվազն 12 հանձնաժողովներում։ Պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի այս առաջարկն ըստ Արծվիկ Մինասյանի, ոչ միայն կարևոր նախաձեռնություն է, այլև պետք է դրան տալ իրավական ձևակերպում։
Խոսելով Արցախի հարցերով մշտական հանձնաժողով ստեղծելու առաջարկի մասին պատգամավորը նշեց․
«Արցախի հարցերով համաձայնագիրը կառուցված է բարեկամության, փոխօգնության համագործակցության ընդհանուր ձևակերպումներով․․․Եթե իսկապես քաղաքական մեծամասնությունը պատրաստ է ոչ թե խոսքով, այլ գործով ապացուցել, որ Արցախի հարցն իրենց համար կորած հարց չէ, սկզբունքային նշանակության հարց է, այս հանձնաժողովի ստեղծումը սկզբունքային է դառնում»,-ասաց Արծվիկ Մինասյանը։
Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։