12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Այսօր արդարադատության նորանշանակ նախարար Կարեն Անդրեասյանը, որը նախկինում զբաղեցնում էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը, իրեն թույլ է տվել մի շատ տարակուսելի արտահայտություն։ Այս մասին հայտարարություն է տարածել «Հանուն Չորրորդ Իշխանության» հասարակական կազմակերպությունը․
«Անդրեասյանն ասել է, որ «լրագրողի կերպարի տակ կարող է վարձկան թաքնված լինել»։ Վարձկաններն ընդհանրապես կարող են թաքնված լինել ամեն տեսակ մասնագիտության տեր մարդկանց կերպարի տակ՝ օրինակ՝ պատգամավորի, արդարադատության նախարարի կամ վարչապետի ։
«Հանուն չորորդ իշխանության» ՀԿ-ն դատապարտում է նախարարի այս հայտարարությունը՝ համոզմունք հայտնելով, որ նրա այս հայտարարությունը չափազանց վտանգավոր է և ունի լրագրողներին թիրախավորող բնույթ, հանրության մեջ լրագրողների կերպարի նկատմամբ անվստահություն առաջցնելու նպատակ։
Հիշեցնենք նաև, որ նախկինում էլ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հանդես եկել լրագրողների նկատմամաբ ընդհանրական, թիրախավորող և վիրավորական հայտարարություններով՝ ասելով, որ «լրագրողները քիլլերներ են» և այլն։
Արդարադատության նորանշանակ նախարարին հորդորում ենք ցուցաբերել զսպվածություն և լրագրողական համայնքի մասին արտահայտվելիս ընտրել բառերը, ինչպես նաև ներողություն խնդրել լրագրողական համայնքից»։