կարևոր
1267 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-06 16:21

Մենք ձեզ Արցախ չենք վստահում, պնդում եմ, որ պետք է ստեղծվի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով. Ղազինյան

Մենք ձեզ Արցախ չենք վստահում, պնդում եմ, որ պետք է ստեղծվի Արցախի հարցերով մշտական հանձնաժողով. Ղազինյան

«Մենք ձեզ Արցախ չենք վստահում, վստահեցինք, տեսանք ինչ եղավ», այս մասին հայտարարեց Ազգային ժողովում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը՝ դիմելով իշխանությանը։

Պատգամավորն իշխանությանը կոչ արեց պատասխանատվություն կրել իրենց իշխանության օրոք տեղի ունեցած բոլոր և դրական և բացասական երևույթների համար։

Ղազինյանը պնդեց՝ պետք է ստեղծվի Արցախի հարցով մշտական հանձնաժողով ու այդ հանձնաժողովը պետք է ղեկավարի ընդդիմությունը։

«Այն ընդդիմությունը, որ երբեք Արցախը չի դիտարկելու Ղարաբաղի տարածք», - նշեց ընդդիմադիր պատգամավորը։

«Հայաստան» խմբակցության պատգամավորը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությանը կոչ արեց Նիկոլ Փաշինյանին ասեն, որ մեկ անգամ գնա Արցախ։

«Թող գնա Արցախ՝ իր հռչակած Հայաստանը, մեքենայով թող գնա Արցախ, վերջին անգամ եղել է ութ-ինն ամիս առաջ, թող գնա ու նորից հայտարարի՝ «Արցախը Հայաստան է և վերջ»», - ասաց Ղազինյանը։