կարևոր
1219 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-06 16:10

Վազգեն Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից

Վազգեն Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը զրկվեց Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորությունից:

Վազգեն Թևանյանն առաջին գոտեմարտում պարտվել էր Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի հավաքականի անդամ Հաջիմուրադ Ռաշիդովին և հնարավորություն կստանար պայքարելու բրոնզե մեդալի համար, եթե Ռաշիդովը դուրս գար եզրափակիչ: Սակայն կիսաեզրափակիչում Ռաշիդովը պարտվեց Ճապոնիան ներկայացնող Տակուտո Օտոգուրոյին: Թևանյանը զրկվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտից: