Օգոստոսի 6-ին, ժամը 12:10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով նաև հրդեհվել է միջդիրքային հատվածի խոտածածկույթը։
ՀՀ ՊՆ-ից հատնում են, որ հայկական կողմն իրականացնում է հակազդման և թշնամու կրակը լռեցնելու գործողություններ։
Հայկական կողմից տուժածներ չկան։