Իշխանության երեկվա ամբողջ ձգձգումը և քննարկումն ուներ մեկ նպատակ՝ զիջումներ կորզել ընդդիմությունից։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, Ազգային ժողովում՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Փորձում էին հավաստիացումներ ստանալ և ընդդիմության խնդրանք՝ քվե ստանալու նպատակով, որը, իհարկե, ընդդիմության կողմից մերժվել է։ Որևէ համաձայնություն չեղավ։ Երեկ «Հայաստան» դաշինքի պատգամավորներից շատերը բացահայտեցին այն սխեման, որն իշխանությունը փորձում էր քվեարկություն առ քվեարկություն իրականցնել՝ փորձելով կասկած սերմանել ընդդիմադիր խմբակցությունների մեջ։ Եվ դրանից հետո, տեսնելով որ ընդդիմությունը որևէ զիջման չի գնալու, և որ Իշխան Սաղաթելյանի համար գերնպատակը փոխնախագահ դառնալը չէ, այլ սահմանդրական պահանջ, իշխանությունը գնաց նման զիջման և ինչ-որ պատգամավորներ կողմ քվեարկեցին»,- նշեց նա։
Գեղամ Մանուկյանի խոսքով իշխանության համար նաև ներքին պայքար կա․ «Ինչ-որ պատգամավորների անպայման հանձնաժողովների նախագահի պաշտոնին կարգելու հարց կա, և նույն այս քննարկում է վկայում է, երբ ընդդմիությունն առաջարկում է Արցախի հարցերով մշտական հարցերով հանձնաժողով ձևավորել, որը հիմա կենսական անհրաժեշտություն է, նրանց ավելի շատ մտահոգում է սոցիալական ու առողջապահականը բաժանել, որի արդյունքում էլ երկու հանձնաժողովի նախագահ կունենան»։
Մանուկյանը ընդգծեց, որ եթե առաջին փուլում իշխանական ուժը չվերցնի պաշտպանության հանձաժողովը, ապա անպայման «Հայաստան» խմբակցությունը այն կվերցնի։
Հարցին, թե ինչ կլինի, եթե չընտրեն իրենց առաջադրած հանձնաժողովի ղեկավարին, նա արձագանքեց․ «Կլինի այն, ինչ եղավ փոխնախագահի դեպքում», շեշտելով՝ Ազգային ժողովի փոխնագահի առաջադրումից հետո ամբողջ այս գործընթացում ընդդիմութունը հստակ մնաց մի դիրքորոշման վրա, որի արդյունքում պարտադրեց, որ Իշխան Սաղաթելյանն ընտրրվի Ազգային Ժողովի փոխնախագահ։
Լրագրողի դիտարկմանը, թե ինչու են իշխող ուժի շատ պատգամավորներ անդրադառնում ՀՅԴ կուսակցությանը՝ հիշեցնելով Բաթումի պայմանագիրը Մանուկյանը նկատեց, որ 132 տարվա քաղաքական ուժին կարող են 100 տարվա բան հիշեցնել, մեծամասամբ՝ անգրագետ ձևով։
«Երկու-երեք տարվա «Քաղացիական պայմանագրին» ի՞նչ հիշեցնես։ «Քաղաքացիական պայմանագրում» երիտասարդ են, սովետական տարիներին չեն ապրել, բոլշևիկյան դաստաիարակություն չեն ստացել, բայց այդքան բոլշևիկյան թույն Դաշնակցության նկատմամբ ո՞նց են կարողացել այս կարճ ժամանակում յուրացնել»,- հավելեց Գեղամ Մանուկյանը։