կարևոր
253 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 13:54

5 ֆուտբոլիստ ազատվեց բանակից

5 ֆուտբոլիստ ազատվեց բանակից

Կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 6-ի նիստում որոշեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատել ֆուտբոլի ազգային հավաքականի 5 մարզիկի:

Նրանք են՝

Արշակ Ռաֆաելի Կորյանը,

Արմեն Արամի Մանուչարյանը,

Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանը,

Արթուր Աշոտի Միրանյանը,

Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոն:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ քաղաքացիներին ՀՀ նախագահի հրամանագրով քաղաքացիություն է շնորհվել:

Այս որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ այդ քաղաքացիներին տարկետում էր տրվել մինչև 2021 թվականի ամառային  զորակոչը: Քանի որ  Արշակ Ռաֆաելի Կորյանի, Արմեն Արամի Մանուչարյանի, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանի, Արթուր Աշոտի Միրանյանի, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոի, 26 տարին լրանում է 2021 թվականին, ապա  հնարավոր չէ նրանց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ։ Հետևաբար անհրաժեշտություն է առաջացել Արշակ Ռաֆաելի Կորյանին, Արմեն Արամի Մանուչարյանին, Գաել Պոլ Ֆիլիպի Անդոնյանին, Արթուր Աշոտի Միրանյանին, Սոլոմոն Իմե Իդիո Իմեի Ուդոին, ազատել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից:

Նրանք հանդես են գալիս ֆուտբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմում: