կարևոր
490 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 13:46

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը կրկին Սյունիք է մեկնել

Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այցելել է Սյունիք: Այդ մասին հայտնում է Հայաստանում ԱՄն դեսպանատունը:

Դեսպան Թրեյսին Սյունիքում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ:

Դեսպանի այցի մասին հաղորդագրության մեջ նշվում է Սյունիքի գրավչությունն ու մարզում ԱՄՆ ՄԶԳ օժանդակությամբ իրականացվող ծրագրերի բազմազանությունը:

«Սյունիքը Հայաստանի իմ սիրած վայրերից մեկն է, քանիցս եղել եմ այստեղ և այս ամռանը, երբ անձնական ժամանակ ունեի, ցանկացա հենց այստեղ անցկացնել, «Իմ Հայաստան» ծրագրի շրջանակում այցելել մեր գործընկեր Հասմիկին և միասին գեղեցիկ ճամբարային արշավ անցկացնել», -էջում հրապարակված տեսանյութում ասում է դեսպանը։ Ջոն Ալելոնն էլ նշում է, որ առաջին անգամ է Սյունիքում՝ տեղեկացնելով, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը այստեղ շատ ծրագրեր է իրականացնում․ «սա նշանակում է, որ ես շատ անգամներ առիթ կունենամ վերադառնալ Սյունիքի մարզ»։

Նշենք, որ դեսպան Թրեյսին Սյունիք այցելել էր նաև ընթացիկ տարվա ապրիլին, Փաշինյանի՝ Սյունիք կատարած ապրիլյան այցի ժամանակ: Փաշինյանի Իրան այցից հետո Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին կրկին Սյունիքում է: