կարևոր
499 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 13:15

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ դատարանը մերժեց պաշտպանի բողոքը

Սիսիանի համայնքապետ Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված․ դատարանը մերժեց պաշտպանի բողոքը

Սիսիանի համայնքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Սարգսյանը կշարունակի մնալ կալանավորված։

Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Տիգրան Սահակյանը բողոքը մակագրել է ինքն իրեն և որոշում կայացրել՝ մերժել Արթուր Սարգսյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու որոշման դեմ պաշտպանների բողոքը։

Հիշեցնենք, որ Արթուր Սարգսյանը կալանավորվել էր հուլիսի 17-ին։ Նա մեղադրվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի երկրորդ մասի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի առաջին մասի (պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը) հատկանիշներով: