կարևոր
370 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 12:12

Քաղաքացիական պայմանագիրն առաջարկում է տարանջատել Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը

Քաղաքացիական պայմանագիրն առաջարկում է տարանջատել Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը խորհրդարանում ներկայացրեց ՔՊ-ի՝ հանձնաժողովների ձևավորման նախագիծը:

Իշխող խմբակցության նախագծով առաջարկվում է 8-րդ գումարման ԱԺ-ում ստեղծել 12 մշտական հանձնաժողով՝ տարանջատել նախորդ գումարման ԱԺ-ում գործող Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը և ձևավորել առանձին՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով:

1. Աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով

2. Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով

3.արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով

4. գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով

5. եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

6. մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով

7. պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով

8. պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողով
տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

9. տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով

10.տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողով

11. տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով

12. ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անտրամաբանական համարեց ՔՊ-ի որոշումը՝ տարանջատել Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը և երկու առանձին՝ Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողով և Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովների ձևավորել.

«Նույն տրամաբանության կարող էիք Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովը տարանջատել, քանի որ այնտեղ ոլորտներն ավելի շատ են: Տպավորություն է, որ ընդամենը ձեր խմբակցության պատգամավորներին մշտական հանձնաժողվի նախագահի պաշտոնով ապահովելու խնդիր կա»,-հանձնաժողովների նախագծի քննարկման ժամանակ ասաց Տիգրան Աբրահամյանը: