կարևոր
466 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 11:52

Փաշինյանը հոկտեմբերի 19-ին չի ասել, թե այլ առաջարկ եղել է Շուշիի եւ Հադրութի մասին․ Շարմազանով

Փաշինյանը հոկտեմբերի 19-ին չի ասել, թե այլ առաջարկ եղել է Շուշիի եւ Հադրութի մասին․ Շարմազանով

2020-ի հոկտեմբերի 12-ին ապագա կապիտուլյանտների ղեկավարին ուղիղ ասել եմ՝ դիմիր, խնդրիր ՌԴ նախագահին օգտագործել իր լծակները պատերազմը դադարեցնելու համար, քանի որ հակառակ պարագայում հնարավոր է ունենանք ավելի մեծ մարդկային ու տարածքային կորուստներ։ Այս մասին գրել է ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:

«Իսկ արդեն հոկտեմբերի 19-ին նա մեզ տեղեկացրել է, որ ստացել է առաջարկ «5 պլյուս 2» տարբերակով դադարեցնել պատերազմը։

Ուղիղ հարց եմ տվել՝ այլ բովանդակությամբ առաջարկ եղե՞լ է սեպտեմբերի 27-ից մինչեւ այսօր (այսինքն՝ հոկտեմբերի 19-ը): Նա չի ասել, թե այլ առաջարկ եղել է (խոսքը Շուշիի եւ Հադրութի մասին է նաեւ):

Հետագայում ՌԴ նախագահը հստակ հայտարարեց, որ հոկտեմբերի 19-20-ին առաջարկել է հայկական կողմին դադարեցնել պատերազմը, սակայն վերջինս չի համաձայնվել։

Ընդ որում, ՌԴ նախագահը նշել է, որ այդ պարագայում Շուշին մնալու էր հայկական վերահսկողության տակ։

Այսքանից հետո ինչ-որ մեկը դեռ կասկածու՞մ է, թե ով է պատասխանատու ու մեղավոր այս ամենում։

Բարձր գոռալով չէ:

Факты — вещь упрямая»,- գրել է նա: