12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
Իշխանությունների ցանկություններին չհամապատասխանող վճիռ կայացրած հերթական դատավորի դեմ արդարադատության նախարարությունը հարուցել է կարգապահական վարույթ։ Այս մասին տեղեկացնում է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։
«Երևան քաղաքի առաջին ատյանի դատավոր Զարուհի Նախշքարյանին նախարարությունը մեղադրում է այն բանի համար, որ Նիկոլ Փաշինյանի դստեր հայցով քննվող մի քաղաքացիական գործի շրջանակներում ինքնաբացարկ չի հայտնել՝ այն պայմաններում, երբ ժամանակին քննադատել է հայտնի «վնգստացող դատավորներ» արտահայտությունը։
Դե ինչ, նորանշանակ նախարարը շանս ունի ապացուցելու, որ ինքն ի վերջո սպասարկում է Պետության ու Իրավունքի, այլ ոչ թե կոնկրետ քաղաքական ուժի կամ կոնկրետ ընտանիքի շահը»,- գրել է նա։