«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը վարման կարգով ելույթում անդրադարձավ ԱԺ-ում լրագրողների տեղաշարժը սահմնափակելու խնդրին։
«Այս խորհրդարանի աշխատանքները սկսելու առաջին իսկ օրվանից, հասարակությունը սամանափակումներ արձանագրեց ամբողջական տեղեկատվություն ստանալու համար, երբ ԱԺ դեռ նախկին ղեկավարությունը, հանձինս ԱԺ նախագահի պաշտոնակար Ալեն Սիմոնյանի, սահմանափակումներ մտցրեց լրագրողների ազատ տեղաշարժի, լուսաբանման ազատ հնարավորություններից զրկելու հարցում։
Լրագրողական բազմաթիվ կազմակերպություններ, այդ թվում Մարդու իրավունքների պաշտպանը, ներկայացրել են այն բոլոր հիմնավորումները, որ վկայում են այս սահամանփակումները տեղին չեն և խանգարում են հանրության լիակատար տեղեկատվության ստանալու ազատությանը։ Երեկ արձանագրվեց ևս մեկ խայտառակ դեպք։ panorama.am-ի ֆոտոլրագրող Լիլիան Գալստյանի մուտքը ԱԺ տևական ժամանակ արգելելը խայտառակ երևույթ է»,-նշեց Գեղամ Մանուկյանը։