12.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.91 -0.18 | |
GBP | 492.25 -3.42 | |
EUR | 417.56 -2.22 | |
GEL | 147.6 -2.87 | |
RUB | 6.66 -0.04 |
ՀՀ Սահմանդրությամբ խորհրդարանական ընդդիմությանը վերապահված ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը: 107 պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 103 պատգամավոր՝ 64 կողմ, 37 դեմ ձայների հարաբերակցությամբ, 2 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր:
Հիշեցնենք, որ նախորդ երկու օրերին իշխող մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, երկու անգամ տապալել է Սահմանադրությամբ ամրագրված խորհրդարանական ընդդիմությանը վերապահված Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրությունը։
«Հայաստան» և «Պատվի ունեմ» խմբակցությունները կրկին առաջադրել էին Սաղաթելյանի թեկնածությունը: Այս անգամ ՔՊ-ն ստիպված եղավ ընդունել ընդդիմության օրակարգը։ Ընդդիմության համառ ջանքերի արդյունքում չխախտվեց ՀՀ Սահմանադրության պահանջը:
Չնայած այն հանգամանքին, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, պնդելով հանդերձ, որ շահագրգռված է խորհրդարանական մարմինների շուտափույթ ձևավորմամբ և օր առաջ օրենսդրական աշխատանքին անցնել, այնուամենայնիվ ցանկանում էին նաև, որպեսզի ընդդիմությունը խնդրի իրենց քվեարկել Իշխան Սաղաթելյանի օգտին։ Երկու անգամ տապալեցին փոխխոսնակի ընտրությունը՝ անվավեր դարձնելով մի քանի քվեաթերթիկ: «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը ելույթի ժամանակ համոզմունք հայտնեց, որ սա եղել է իշխանության կազմակերպված դեմարշը, որպեսզի «Հայաստան» դաշինքը քվե խնդրի իրենցից: «Բայց մենք ձեզնից քվե չենք խնդրելու»,- նշում է Վարդևանյանը։
Այսկերպ է նաև արձագանքել փոխնախագահի թեկնածուն․ «Մենք ԱԺ-ում մուկն ու կատու չենք խաղում, թեկնածու ենք առաջադրել, քվեարկում եք քվեարկեք, չեք քվեարկում շարունակեք չքվեարկել։ Եթե ուզում եք, որ այս ամբիոնից, որպես թեկնածու, խնդրեմ քվե տաք չեմ խնդրելու»,- խոսքն ուղղելով խորհրդարանական մեծամասնությանը՝ նշել է Իշխան Սաղաթելյանը։
Այսպիսով, ԱԺ նախագահի և նախագահի տեղակալի ընտրություններն ավարտված են։ Խորհրդարանն անցնում է մշտական հանձնաժողովների ձևավորման գործընթացին։