կարևոր
1816 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 10:46

Թուրքիայի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ տեղ է գտել Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքը

Թուրքիայի Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ տեղ է գտել Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքը

Թուրքիան Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքն է հնչեցրել, այս մասին գրառում է կատարել թուրքագետ Վարուժան Գեղամյանը։

«Թուրքիայի համար լրջագույն վտանգ դարձած անտառային հրդեհների ֆոնին երեկ տեղի է ունեցել Թուրքիայի անվտանգության խորհրդի հերթական նիստը։ Նիստից հետո տարածված պաշտոնական հաղորդագրությունում հրդեհների մասին կա ընդամենը մեկ կարճ անդրադարձ։ Դրան զուգահեռ Անվտանգության խորհրդի հայտարարության մեջ տեղ է գտել Հայաստանի հասցեին հերթական սպառնալիքը, որը թարգմանաբար ներկայացնում եմ ստորև. «Հայաստանը պետք է թողնի իր ագրեսիվ հռետորաբանությունը ու գործողությունները և գնահատի Հարավային Կովկասում տևական ժամանակ անց ստեղծված խաղաղության և կայունության հնարավորությունը։ Կոչ ենք անում Հայաստանի ղեկավարությանը հավատարիմ մնալ պայմանավորվածություններին և զարգացնել համագործակցությունը տարածաշրջանի երկրների հետ»։

Այսպիսի հռետորաբանությունը Թուրքիայի կողմից հուշում է, որ մեր դեմ նոր ճնշումներ են կիրառվում ու կիրառվելու։ Կարելի է ենթադրել, որ այս անգամ ճնշումը միջանցքի հարցով է։ Անկախ ամեն ինչից, քանի Հայաստանի պետությունը թույլ է (առաջին հերթին՝ ազգային կառավարություն չունենալու պատճառով), այն շարունակելու է նման ճնշումների տակ լինել»։