կարևոր
283 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-06 10:13

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Տոկիո-2020. Հովհաննես Բաչկովը՝ Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր

Հայաստանի բռնցքամարտի հավաքականի առաջատար Հովհաննես Բաչկովը, որն արդեն իսկ ապահովել էր օլիմպիական բրոնզե մեդալը, կիսաեզրափակչում մրցեց աշխարհի առաջնության փոխչեմպիոն, Պանամերիկյան խաղերի արծաթե մեդալակիր Դեյվիս Քեյշոուի հետ: 

Տոկիոյի Կոկգիկան արենայում կայացած կիսաեզրափակիչ մենամարտում Բաչկովը զիջեց և դարձավ բրոնզե մեդալակիր:

1/4 եզրափակչում Հովհաննես Բաչկովը մրցել էր Էլնուր Աբդուրաիմովի հետ, որը ներկայացնում է Ուզբեկստանը։ Հայ բռնցքամարտիկը առավելության էր հասել 5-0 հաշվով։ Հիշեցնենք, որ Բաչկովը մինչ 1/4 եզրափակիչ հասնելը հաղթել էր Անտիգուա և Բարբուդայի և Ադրբեջանի ներկայացուցիչներին: