23.05.2022
|
||
---|---|---|
USD | 455.73 -3.25 | |
GBP | 573.35 +0.36 | |
EUR | 486.58 +0.84 | |
GEL | 158.93 +0.25 | |
RUB | 7.89 +0.08 |
Հայաստանը ներկայացնող ըմբիշներից վերջինը պայքարի մեջ մտավ 65 կգ քաշային Վազգեն Թևանյանը: Առաջին գոտեմարտում Թևանյանի մրցակիցը Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի թիմի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովն էր: Թևանյանը պարտվեց մեկնարկում` 6:0 հաշվով: Հայ ըմբիշը կպայքարի բրոնզի համար, եթե Ռաշիդովը դուրս գա եզրափակիչ:
Ռաշիդովն աշխարհի չեմպիոն է, Եվրոպայի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր:
Ռաշիդովի մրցակիցը 1/4-ում կլինի Լեհաստանի ներկայացուցիչ Մոգոմեդմուրադ Գաջիևի հետ։
Հայաստանը 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում նվաճել է երեք մեդալ: Ծանրորդ Սիմոն Մարտիրոսյանը և հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը նվաճել են արծաթե, իսկ մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ բրոնզե մեդալ:
Տոկիոյի ամառային Օլիմպիական խաղերը կավարտվեն օգոստոսի 8-ին: