Օգոստոսի 6, տարվա 218-րդ (նահանջ տարիներին՝ 219-րդ) օրն է։
Տարվա ավարտին մնում է 147 օր։
- 988 թ. – պայմանականորեն ընդունված է համարել Ռուսիայում քրիստոնեության հռչակման օր:
- 1538 թ. – հիմնադրվեց Կոլումբիայի մայրաքաղաք Բոգոտան։
- 1806 թ. – փաստացի դադարեց գոյություն ունենալ Սրբազան Հռոմեական կայսրությունը։
- 1919 թ. – ծնվել է Չիկ Տամատյանը, ռումինահայ նկարիչ (մահ. 1985 թ.):
- 1945 թ. – ԱՄՆ-ն ատոմային ռումբ նետեց ճապոնական Հիրոսիմա քաղաքի վրա:
- 1962 թ. – Ճամայկան հռչակեց իր անկախությունը Մեծ Բրիտանիայից։
- 1991 թ. – բրիտանացի գիտնական, գյուտարար Թիմ Բերներս Լին կիրառության մեջ դրեց Համաշխարհային սարդոստայնի ծրագիրը։
- 2008 թ. – մահացել է Յուրի Բարսեղովը, իրավագիտության դոկտոր, միջազգային իրավունքի պրոֆեսոր, դիվանագետ, Հայոց ցեղասպանության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունների հեղինակ (ծն. 1925 թ.):