19.05.2022
|
||
---|---|---|
USD | 459.4 +1.91 | |
GBP | 571.03 +3.88 | |
EUR | 484.07 +2.88 | |
GEL | 157.33 +1.19 | |
RUB | 7.4 +0.18 |
Կատալոնական «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի մամուլի ծառայությունը հայտնել է, որ թիմի ավագ, արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին հեռանում է ակումբից: Այս մասին հայտնում է fcbarcelona.com-ը:
Նշվում է, որ Մեսսին չի մնա թիմում՝ չնայած պայմանագրի երկարաձգման մասին պայմանավորվածությանը: Նոր համաձայնագրի կողմերը չեն կարող ստորագրել տնտեսական կանոնների և երկրի առաջնության սահմանափակումների պատճառով:
Արգենտինացին կատալոնական ակումբի կազմում հանդես է եկել իր ողջ կարիերայի ընթացքում: Մեսսին «Բարսելոնայում» հանդես է եկել ամբողջ պրոֆեսիոնալ կարիերայում՝ սկսած 2004 թվականից, անցկացրել է 778 խաղ, դարձել 672 գոլի հեղինակ: