կարևոր
172 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 22:40

Ֆրանսիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ

Ֆրանսիայում ինքնաթիռ է վթարի ենթարկվել․ կան զոհեր և վիրավորներ

Ֆրանսիայի Սավոյա դեպարտամենտում թեթև շարժիչով զբոսաշրջային ինքնաթիռի կործանման հետևանքով երեք մարդ է զոհվել, նրանցից մեկը լուրջ վնասվածքներ ստացել: Այս մասին տեղեկացնում է  «France Info» ռադիոկայանը:

Ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեղական ժամանակով ժամը 15:00-ին: Օդանավում գտնվող 4 անձից 3-ը զոհվել են: Ուղևորներից մեկը ցատկել է, այժմ նա գտնվում է ծանր վիճակում:

Կործանումից անմիջապես հետո ինքնաթիռն այրվել է: Այժմ դեպքի վայրում աշխատում են հրշեջներն: Վթարի պատճառները հայտնի չեն:

Վթարի հանգամանքները կպարզվեն հետաքննության ընթացքում: