կարևոր
1231 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-05 22:28

Տոկիո-2020․ Աթլետիկայի տղամարդկանց եռացատկի օլիմպիական չեմպիոն դարձավ պորտուգալացին

Տոկիո-2020․ Աթլետիկայի տղամարդկանց եռացատկի օլիմպիական չեմպիոն դարձավ պորտուգալացին

Աթլետիկայի մրցաշարի տղամարդկանց եռացատկի օլիմպիական չեմպիոնի կոչումը նվաճեց պորտուգալացի Պեդրո Պիչարդոն, որը գրանցեց 17,98 մետր արդյունք:

Երկրորդ տեղը գրավեց չինացի Յամինա Չժուն (17,57), իսկ բրոնզե մեդալակիր դարձավ Բուրկինա Ֆասոյի ներկայացուցիչ Ֆաբրիս Զանգոն (17,47):

28-ամյա Զանգոն նվաճեց Բուրկինա Ֆասոյի պատմության առաջին մեդալն Օլիմպիական խաղերում: