կարևոր
169 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 21:32

«Հայաստան» դաշինքն առանձնացրել է կարևորը Ազգային Ժողովից. օգոստոսի 5, 2021

«Հայաստան» դաշինքն առանձնացրել է կարևորը Ազգային Ժողովից. օգոստոսի 5, 2021

Արդեն 4-րդ օրն է, ինչ Ազգային ժողովը շարունակում է ձեւավորել խորհրդարանի նախագահության կազմը: Նորընտիր խորհրդարանում նիստի եւս մեկ օր անցավ թեժ մթնոլորտում: Իշխող մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, շարունակ տապալում է Սահմանադրությամբ խորհրդարանական ընդդիմությանը վերապահված Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրությունը:

Հայաստան դաշինքն առանձնացրել է խմբակցության պատգամավորների կողմից այսօրվա նիստին հնչեցրած կարևոր շեշտադրումները. 

  • ՔՊ-ն երկու անգամ խափանեց Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխխոսնակի պաշտոնում ընտրությունը
  • Մենք ձեզնից քվե չենք խնդրելու, միայն կխնդրեինք նոյեմբերի 9-ի թուղթը չստորագրեիք
  • Կարծես բանակի ղեկավարը ես լինեի, դուք՝ ընդդիմությունը. Հայաստան խմբակցության ղեկավարը՝ իշխող խմբակցությանը
  • Պատմական փաստերը խեղաթյուրելով՝ իշխանությունը միտումնավոր թշնամու օրակարգն է սպասարկում
  • Ինպե՞ս կարելի է կոնստրուկտիվ դաշտում լինել մի քաղաքական ուժի հետ, որը պարտության խորհրդանիշն է
  • Նույն թերթիկում կողմ եմ/դեմ եմ քվեարկությունը կազմակերպված դեմարշ է եղել իշխանության կողմից
  • Երկիրը քանդելուց հետո իշխանական մեծամասնությունն ուզում է ցույց տալ, որ ընդդիմությունն անմիաբան է
  • Եթե ուզում եք, որ այս ամբիոնից որպես թեկնածու խնդրեմ քվեա տաք, չեմ խնդրելու
  • Դուք մնացել եք 2018 թվականի Հայաստանում, հիմա այլ իրականություն է: