կարևոր
145 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 22:12

ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային տեղերի

ԱՊՀ երկրների «Գրքարվեստ» մրցույթում Հայաստանն արժանացել է մրցանակային տեղերի

Հայաստանը մասնակցել է ԱՊՀ երկրների՝ Ալմաթիում հեռավար անցկացված «Գրքարվեստ» միջազգային մրցույթին, որին ներկայացվել է 50 հրատարակություն՝ ԱՊՀ 6 պետություններից (Հայաստան, Բելառուս, Ռուսաստան, Ղազախստան, Տաջիկստան, Ղրղզստան):Այս մասին տեղեկացնում է ԿԳՄՍ-ն։

Հայաստանը հանդես է եկել 10 անվանակարգերում, ներկայացված գրքերից 8-ն արժանացել են մրցանակային պատվավոր տեղերի:

Ժյուրիի միաձայն քվեարկությամբ առաջին հորիզոնականը նվաճել են «Էդիթ Պրինտ» և «Նահապետ» հրատարակչությունների ներկայացրած գրքերը:

Նշենք, որ «Գրքարվեստ» միջազգային մրցույթին Հայաստանի մասնակցության աշխատանքները համակարգում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջազգային մասնագիտական ժյուրիի աշխատանքներին մասնակցել է Հայաստանի ազգային գրադարանը:

Մրցանակները կհանձնվեն այս տարի սեպտեմբերին՝ Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ:

Մանրամասները՝ այստեղ։