կարևոր
1726 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-05 21:17

Ես այդ հանդիպումների մասին խոսելու եմ, կրկնում եմ պատերազմի մեղավորը և պատասխանատուն դուք եք և պետք է պատասխան տաք․ Իշխան Սաղաթելյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, ընդդիմության կողմից Ազգային ժողովի փոխնախագահի թեկնածու առաջադրված Իշխան Սաղաթելյանն իր ելույթում անդրադարձավ Խորհրդարանում հնչեցված մի շարք հարցերին և մեղադրանքներին՝ նշելով, մասնավորապես, հետևյալը.

«Որոշել էի ելույթ չունենալ, բայց քանի որ պարզվեց վերջին պատերազմի մեղավորն էլ եմ ես և հոկտեմբերի 19-ին կարող էի կանգնեցնել պատերազմը և չեմ կանգնեցրել, պետք է խոսեմ․․․ Հոկտեմբերի 19-ի հանդիպմանը ներկա են եղել նաև Ալեն Սիմոնյանն ու Լիլիթ Մակունցը, պատերազմի ընթացքում 5 անգամ հանդիպել եմ ձեր ղեկավարի հետ, մեկ անգամ էլ՝ հեռախոսազանգ եմ ունեցել, սեպտեմբերի 27-ի առավոտյան, պատերազմից 2 ժամ հետո, Դաշնակցությունը որոշում կայացրեց, որ ամեն քաղաքական տարաձայնություն դնում ենք մի կողմ, բոլորս զինվորի, պետության կողքին ենք, այդ մասին փոխանցել եմ ձեր կուսակցության ղեկավարին։ Ես մի առիթով պատմելու եմ մանրամասն այդ 5 հանդիպման մասին։

Ամսի 27-ից մինչև ամսի 19-ը ամեն օր ձեր «արծրունհովհանիսյաններով» ժողովրդին ասել եք հաղթում ենք, հաղթել ենք, Գետաշենն ու Շահումյանը գրավել ենք։ Հոկտեմբերի 19-ին կառավարության դահլիճում ձեր վարչապետն ասում է վիճակը լավ չի, պետք է տանք, ես ասել եմ հետևյալը․  «Պարոն Նիկոլ Փաշինյան, եթե այս պատերազմում հաղթենք բոլոր դափնիները քոնն է և քո քաղաքական թիմինը, բայց եթե պարտվենք, ըստ ինձ, դու երկիրը տանում ես կապիտուլյացիայի, դուք չեք մարսելու։

Ասել եմ, այս ամենի մեղավորը և պատասխանատուն անձամբ դուք եք, դա ասել եմ այդ հանդիպման ժամանակ և պահանջում եմ ձայնագրությունը հրապարակել։ Էդուարդ Շարմազանովը մի կարևոր միտք է ասել․ «Պարոն Նիկոլ Փաշինյան ձեզ տվել ենք 12,5 հազար քառակուսի կմ-անոց Արցախ ու ինձ հետաքրքիր է ի՞նչ ժառանգություն եք թողնելու ձեր հաջորդներին ․․․Ես այդ հանդիպպումների մասին խոսելու եմ, կրկնում եմ պատերազմի մեղավորը և պատասխանատուն դուք եք և պետք է պատասխան տաք։ Հավանաբար ձեր սցենարի ավարտը նա էր, որ պարոն Կոնջորյանն այս ամբիոնից կրկնի, որ Իշխան Սաղաթելյանը կատարելու է Ալեն Սիմոնյանի հանձնարարականները․․․Ալեն Սիմոնյանը ինձ չի կարող հանձնարարական տալ նաև ԱԺ կանոնակարգի համաձայն»։

Հիշեցնենք՝ իշխող մեծամասնությունը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, շարունակ տապալում է ըստ Սահմանադրության պահանջի խորհրդարանական ընդդիմությանը հասանելիք Ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնում Իշխան Սաղաթելյանի ընտրությունը:

Դա խորհրդարանին չի հաջողվել թե՛ առաջին, եւ թե՛ 2-րդ փորձից:

«Հայաստան» և «Պատվի ունեմ» խմբակցությունները կրկին առաջադրել են Սաղաթելյանի թեկնածությունը: